Գործընկերությունը խորանում է
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ընդունեց Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարի տեղակալ Աուդրա Միկալաուսկայտեի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել սոցիալական գործընկերության ինստիտուտների հզորցմանն ուղղված՝ Հայաստան-Լիտվա միացյալ եռակողմ կլոր սեղանին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին պարոն Պետրոսյանը նշեց,-«Մեր երկու երկրները երկար ժամանակ գտնվել են մեկ պետության կազմումև մեր ժողովուրդների միջև ձևավորվել են սերտ կապեր տնտեսական, քաղաքական, հոգևոր ոլորտներում: Ուրախ եմ, որ անկախության ձեռքբերումից հետո այդ կապերը ոչ միայն չեն թուլացել, այլև գնալով ուժեղանում են»:
Պարոն Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գերակայությունները, լայնածավալ բարեփոխումների նպատակն ու ակնկալվող արդյունքները՝ նշելով, որ դրանք իրականացնելիս հիմնովին ուսումնասիրվել է նաև Լիտվայի փորձը՝ որպես մի կողմից պատմական զարգացման նմանատիպ ուղի անցած, մյուս կողմից' եվրամիության չափորոշիչներով առաջնորդվող պետության փորձ:
Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, մասնավորապես' թաքնված զբաղվածություն, արտագաղթ, աղքատության հաղթահարում, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրում, զբաղվածության ակտիվ ծրագրեր, աշխատանքի պաշտպանություն, ինտեգրված սոցիալական ծառայություններ, սոցիալական ձեռնարկություններ և այլն:
Առավել հանգամանորեն քննարկվեց սոցիալական գործընկերության կայացման խնդիրը: «Եթե հանրապետական մակարդակում այս խնդիրը լուծվել է և մենք իրոք ունենք կայացած գործընկերություն, ապա ճյուղային, տարածքային և կազմակերպությունների մակարդակում անելիքները դեռևս շատ են»,- ասաց պարոն Պետրոսյանը:
Փոխադարձ այցելությունները և փորձ


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում