ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել «Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին Հայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Պուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանը 

Հրդեհի ազդանշանը` հաշված վայրկյանների ընթացքում

Հասարակություն

Հրդեհի բռնկում, ահազանգում, հրշեջների ժամանում դեպքի վայր, բացազատում և հրդեհաշիջում։ Ինչպես ցույց է տալիս փորձը՝ այս շղթայի մեջ հրդեհի ծագումից հետո թանկարժեք րոպեներ են կորչում, մինչև քնած տանտերը կամ աչալուրջ հարևանը ահազանգում են հրշեջներին։ Եվ այդ րոպեները մարդկային կյանքեր ու նյութական մեծ կորուստներ են արժենում։ Իրենց ողբերգական ծանր հետևանքներով դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում մշակեցին հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս հրդեհի ծագումից հաշված վայրկյաններ անց ահազանգը հնչեցնել ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Ռուսաստանում նաև հատուկ օրենք ընդուվեց, որով հասարակական նշանակության բոլոր օբյեկտներին' դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրային ու մշակութային կենտրոններ…, պարզապես պարտադրեցին իրենց հակահրդեհային ահազանգման համակարգերը միացնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին։

ՀՀ ԱԻՆ-ն իր ճգնաժամային կառավարման կենտրոնը ստեղծելով ու ներգրավելով արտասահմանյան մի շարք երկրների փորձագետների՝ փորձում է տեղայնացնել և ներդնել այն լավագույնը, որ այսօր արդյունավետ գործում է աշխարհում։ Իսկ ռուսների ստեղծած «Стрелец-Мониторинг» համակարգը պաշտպանում է ոչ միայն ՌԴ-ի 150 քաղաք, այլև Մեծ Բրիտանիայի հարկային տեսչության, Օքսֆորդի և Լոնդոնի համալսարանների, Ավստրիայի դպրոցների և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի շենքերը։

Մարտի 30-ին «SOS Systems» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում նորարար տեխնոլոգիաների, մասնավորապես՝ մոնիթորինգի ու հակահրդեհային համակարգերի ներդրմամբ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացրեց՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակած հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգը։

Շենքերում տեղադրված և կապի բոլոր միջոցներով աշխատող ազդանշանային սարքերի միջոցով հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հաղորդվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։ Այնտեղից երկկողմանի կապի օգնությամբ տագնապի ազդանշանը (ձայնային կամ բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ, լուսագրերով և այլ եղանակներով) հաղորդվում է տվյալ շենքում գտնվող մարդկանց և դեպքի վայր են ուղարկվում փրկարարական ուժեր։

Տագնապի ազդանշանի հետ միաժամանակ ՃԿԿ-ում համակարգիչների էկրաններին հայտնվում են տեղեկություններ տվյալ շինության մասին (հատակագիծ, քարտեզ, ճանապարհներ, աշխատակիցների թիվ և այլն)։ Շենքի տարբեր հատվածներում տեղադրված հաղորդիչները կառավարման կենտրոն են փոխանցում տեղեկություններ' ծխի տարածման ուղղության, կրակի օջախների ու շինության առավել վտանգավոր կետերի վերաբերյալ։

«Стрелец-Мониторинг» համակարգը համատեղելի է գրեթե բոլոր մնացած անվտանգության և ազդանշանային համակարգերի հետ։

Ընկերությունն արտադրում է նաև ազդարարման անհատական համակարգեր՝ հրշեջ-փրկարարների անվտանգությունն ապահովելու համար։ Սարքն ամրացվում է հրշեջի գոտուն, և եթե վերջինս 45 վայրկյանից ավելի չի շարժվում, դրա մասին ավտոմատ ազդանշան է գնում հրդեհաշիջման շտաբ։ Նույն սարքից միանում է ուժեղ ձայնային ազդանշան, պարբերաբար տեղի է ունենում լույսի ուժեղ բռնկում, ինչպես նաև ռադիոազդանշանի միջոցով տեղեկություններ են փոխանցվում հրշեջի գտնվելու վայրի մասին, որպեսզի նույնիսկ չափազանց ցածր տեսանելիության պայմաններում հնարավոր լինի գտնել և օգնություն ցուցաբերել նրան։ Երկկողմանի կապի շնորհիվ՝ հնարավոր է հետևել հրդեհի գոտում զարգացող իրավիճակին և վտանգի դեպքում հրդեհաշիջման շտաբից հրահանգել հրշեջին լքել տարածքը։

«SOS Systems»-ը ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին հանձնեց հրշեջ-փրկարարների ազդարարման անհատական համակարգի մեկ լրակազմ։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս համակարգի ներդրումը զգալիորեն կարագացնի և առավել արդյունավետ կդարձնի փրկարար ուժերի արձագանքը։ Այն պետք է աստիճանաբար ներդրվի ամբողջ երկրում, որպեսզի հրդեհի ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հասնի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։

«SOS Systems» ընկերության գլխավոր տնօրեն Արա Յաղջյանը տեղեկացրեց, որ « Стрелец-Мониторинг» համակարգն արդեն տեղադրվել է Հայաստանի մի քանի օբյեկտներում և աշխատանքներ են տարվում բոլոր կարևոր, մարդկանց մեծ կուտակումներ ունեցող ու սոցիալական նշանակության օբյեկտներն այդ համակարգով ապահովելու ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան
Ամենադիտված