Հնդկաստանում դատարանն արգելել է Ասիայի մետաղաձուլական խոշորագույն ընկերությանը գործարան կառուցել
Աշխարհ
Հնդկաստանի բնապահպանական դատարանն արգելել է Օրիսսա նահանգում կորեական արդյունաբերական հսկա, POSCO ընկերության կողմից մետալուրգիական գործարանի կառուցումը՝ բնապահպանական նկատառումներից ելնելով։
Այդ որոշմամբ դատարանը պահանջել է ընկերությունից վերաատեստավորում անցնել՝ բնապահպանական նորմերին համապատասխանելու առումով։
Տեղացի ակտիվիստները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել գործարանի կառուցման դեմ՝ պնդելով, որ Ասիայի մետաղաձուլական խոշորագույն ընկերության կառուցվելիք գործարանն անդառնալի վնաս կհասցնի Օրիսսա նահանգի բնությանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ