Սեյսմոլոգները կանխատեսում են նոր երկրաշարժեր Ճապոնիայում
Աշխարհ
Երեկ` նոյեմբերի 5-ին Ճապոնիայում հիշատակվում էր Ցունամիի դեմ դիմակայելու օրը: Այդ օրը երկրի մերձծովյա շրջաններում անցկացվում են վարժանքներ, որոնք ձևավորում են բնակչության վարքը և անվտանգության պահպանման կանոնների պահպանումը ցունամիի վտանգի դեպքում:
Այս բնական աղետը, որ Ճապոնիայում անվանվեց Մեծ արևելաճապոնական երկրաշարժ, տեղի ունեցավ այս տարվա մարտի 11-ին, որին հաջորդեց ավերիչ ցունամին: Այս սարսափելի աղետը Ճապոնիայում խլեց 15.800 մարդու կյանք: Անհետ կորած են համարվում 4040 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 5927 մարդու: Ըստ մասնագետների` վերականգնողական ծախսերը կազմում են մոտ 16.9 մլն. իեն:
Սեյսմոլոգների կարծիքով 5.0 մագնիտուդ ուժգնությամբ կրկնվող ցնցումներ կդիտվեն Հոնսյու կղզու շրջանում և և կշարունակվեն ևս մի քանի ամիս:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ