Սանկտ Պետերբուրգում այս տարի կտեղադրվի Կոմիտասի արձանը
Ռուսաստան
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այս տարի կտեղադրվի Կոմիտաս վարդապետի արձանը: Սանկտ Պետերբուրգի կառավարության Քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է Կոմիտասի արձանի մոդելը, որի հեղինակը քանդակագործ Բեյբությանն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով saint-petersburg.ru կայքը, արձանը կտեղադրվի Հայկական գերեզմանոցից ոչ հեռու: Բեյբությանի նախագծով՝ անվանի արվեստագետի՝ երեք մետր բարձրությամբ արձանը կստեղծվի գրանիտից: Բոլոր թույլտվությունները ստանալուց հետո երգահանի արձանը նախատեսվում է տեղադրել 2015 թվականի հուլիսին։
Կոմիտասի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է՝ Սանկտ Պետերբուրգի Վասիլեստրովսկի վարչական շրջանի աջակցությամբ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ