ՀՀ ֆինանսների նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ոչ մասնագիտական որակումներից
Հասարակություն
«Հայացք» օրաթերթի 29.03.2012թ.-ի համարում հրապարակված «Թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից» հոդվածի առնչությամբ ցանկանում ենք նշել, որ սույն հոդվածի հրապարակմամբ փորձ է արվում խեղաթյուրել ՀՀ վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև առկա գործընկերային հարաբերությունները, ինչն անընդունելի է: ՀՀ վերահսկիչ պալատի կողմից համապատասխան ստուգման իրականացման և դրա արդյունքների ամփոփման ժամանակ երկու մարմինների աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ իրոք բացահայտվել են շահումով խաղերի կազմակերպման և իրականացման ոլորտում առկա որոշակի ռիսկեր, որոնք առաջանում են այդ ոլորտը կարգավորող ներկայիս գործող իրավական ակտերի պահանջներից: Վստահ ենք, որ որոշակի քննարկումներից ու վերլուծություններից հետո անհրաժեշտության դեպքում այդ ռիսկերը կառավարելի դարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Ընդ որում, դրանցից մի քանիսի ուղղությամբ արդեն իսկ նախորդ տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը գտնվում է շրջանառության մեջ: Իսկ Վերահսկիչ պալատի կողմից նույն ռիսկերի արձանագրումը փաստում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարժվում է ոլորտի զարգացման ճիշտ ուղիով:
Ինչ վերաբերում է հոդվածում ներկայացված ոչ մասնագիտական որակումներին, խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ նմանատիպ մոտեցումից, քանի որ նախ ՀՀ ֆինանսների նախարարությունն իր մասնագիտական դիրքորոշումն ու պարզաբանումներն ունի բարձրացված հարցերի վերաբերյալ. (ինչը սահմանված կարգով կներկայացնի) կարծում ենք, որ ներկայումս գործող օրենսդրական նորմերի պահանջները պահպանվում են: Եվ երկրորդ՝ սա առողջ գործընկերային հարաբերություն է, երբ ի հայտ են բերվում պոտենցիալ ռիսկեր, և տարբեր տեսակետների քննարկումների արդյունքում դրանք կառավարելի դարձնելու համար փնտրվում են լուծման ճանապարհներ, ինչն էլ ներկայացված է ՀՀ վերահսկիչ պալատի առաջարկություններում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը