Մեծ Բրիտանիան չի տեսնում Ասադին Սիրիայի ապագայում
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չկա այդ երկրի ապագայում: Ինչպես փոխանցում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
«Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում»,- ասել է մամուլի քարտուղարն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունից հետո, այն մասին, որ Վաշինգտոնը, վաղ թե ուշ, կսկսի բանակցությունները սիրիացի նախագահի հետ:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մեծ Բրիտանիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել ռեժիմի վրա, քանի դեռ այն չի վերանայել իր դիրքորոշումը, չի ավարտել բռնությունն ու չի սկսել չափավոր ընդդիմության հետ մասնակցել կառուցողական բանակցությունների:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան