«Ժողովուրդ». ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կոմունիստական կարմիր գույնի գծավոր «դիզայն» ունի
Հայկական Մամուլ
Երեկ՝ երեկոյան, Հանրապետական կուսակցության գրասենյակում հերթական գիշերային նիստն է տեղի ունեցել: Այն անցել է առանց անակնկալների: Թերթի տեղեկություններով՝ բարձրաստիճան հանրապետականները հավաքվել են կուսակցության գրասենյակում՝ հաստատելու (որոշները՝ ծանոթանալու) կուսակցության նախընտրական ծրագիրը: Ըստ ականատեսների՝ այն կոմունիստական կարմիր գույնի գծավոր «դիզայն» ունի, իսկ բովանդակության մասին առայժմ ոչ մի խոսք չի ասվում:
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն պատմել է, թե Սեուլում ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պորտը տեղը դրել»՝ մոռանալով, որ մինչ ինքը Հայաստան կհասներ, այստեղ բոլորն արդեն տեղյակ էին այդ բանավեճի մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ