«168 ժամ». ՄԻՊ աշխատակիցներին կընտրեն «սկայպ»-ո՞վ
Հայկական Մամուլ
Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաև մարզերում: Թերթի տեղեկություններով՝ մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «սկայպի» միջոցով: Այս տեղեկատվությունը քննարկվում էր նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր.
«Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել, օմբուդսմենի գրասենյակում կամ նախապես գիտեն, թե ում են ընդունելու աշխատանքի, կամ էլ տիրում է կատարյալ անլրջություն: Ամեն դեպքում պնդում եմ, որ ՄԻՊ-ի գրասենյակի կադրերի բաժնի աշխատակիցները շատ երկար ժամանակով վերապատրաստվելու կարիք ունեն: Հիմնավոր առիթ է աշխատակազմի կարողությունների զարգացման հիմքերով մի ծրագիր ներկայացնել դոնորներին: Իմ կարծիքով՝ սուրճի բաժակով գուշակելն ու ընտրելն ավելի ճշգրիտ տարբերակ է, քան իրենց անսկզբունքային մոտեցումները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ