«Հրապարակ». Մաշտոցի պուրակում հոգեբանորեն նախապատրաստվում են կրպակներն ապամոնտաժելուն
Հայկական Մամուլ
Երեկ Մաշտոցի պուրակում հոգեբանորեն նախապատրաստվում էին այսօր, ժամը 13:00-ին մի խումբ կամավորների կողմից կրպակներն ապամոնտաժելու միջոցառմանը: Պարբերաբար քաղաքացիներ էին այցելում այգի և պատրաստակամություն հայտնում ներկա գտնվել նախաձեռնությանը: Նախատեսված է, որ քաղաքացիները չպետք է միջամտեն ապամոնտաժմանը, պարզապես իրենց ներկայությամբ պետք է սատար կանգնեն միջոցառումն իրականացնողներին: Ենթադրվում է, որ այսօր այգին բազմամարդ է լինելու, և վերջապես ապամոնտաժվելու են «բուտիկները»:
Թերթը տեղեկացել է նաև, որ թեև քաղաքապետարանը և ոստիկանությունը հայտարարում են, թե սեփականատերերի իրավունքը պաշտպանելու են, սակայն, իր տեղեկություններով, այժմ բանակցություններ են գնում կրպակների սեփականատերերի հետ՝ նրանց այլընտրանքային տարածքներ են առաջարկում մայրաքաղաքի կենտրոնում: Եվ հնարավոր է, որ իսկապես այգին ազատագրվի այդ կառույցներից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ