«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակիցները նախազգուշացրել են գյուղապետերին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները նախօրեին Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպում են ունեցել: Նրանք գյուղապետերին նախազգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն ու ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանը տվյալ համայնքում չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ, ապա իրենք ստիպված կլինեն բացել կոմպրոմատներով լեցուն թղթապանակները: Վերահսկողական ծառայությունից (աշխատակիցների անուններն առայժմ թերթը չի հրապարակում) գյուղապետերին զգուշացրել են նաև, որ նրանցից յուրաքանչյուրի դեմ իրենք ունեն այնքան տվյալ, որ դա կվախեցնի անգամ «ամենամաքուր» պաշտոնյային:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ