Տասնյակ աֆղանցիների սպանած սերժանտը կհետազոտվի պրոֆեսիոնալ հոգեբույժների կողմից
ԱՄՆ
Ամերիկացի զինծառայող, սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որը մեղադրվում է 17 աֆղանցի խաղաղ բնակիչների սպանելու համար, հոգեբուժական փորձաքննություն կանցնի, հաղորդում է NBC News։
Հետազոտությունն անկացվելու է Կանզաս նահանգի Պորտ Լիվենֆորտ զինվորական բանտում։ ԱՄՆ իշխանությունները խոստացել են 38–ամյա սերժանտին հետազոտելու համար լուրջ հոգեբույժների ներգրավել։
Հիշեցնենք, որ Բեյլսը մարտի 11–ին Աֆղանստանի Կանդահար նահանգում սպանել էր 17 խաղաղ բնակիչների, որոնց մեջ եղել էին կանայք և ծերեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)