Այսօր ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտի ծննդյան օրն է
Հասարակություն
Ռենե Դեկարտ (ֆրանսերեն՝ René Descartes) ծնվել է 1596 մարտի 31-ին, մահացել է 1650 փետրվարի 11, Ստոքհոլմում: Ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս։
Ռենե Դեկարտը տվել է անալիտիկ երկրաչափության հիմունքները , ձևակերպել շարժման քանակի պահպանման ու հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։
Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրանսցենդենտալ դասերի։ Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ։ 3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև։
Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքը, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը։ Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին։
Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն։
Որպես փիլիսոփա գտնում էր, որ դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է (այստեղից էլ «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» հանրահայտ դեկարտյան հիմնադրույթը):
Ֆրանսիայի հնագույն ազնվական տոհմից սերող Ռենե Դեկարտ (լատինականացված անունը Կարտեզիուս), ավարտել է Անժուի Լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որոշ ժամանակ անց դարձել է զինվորական , ապա նաև ճանապարհորդել է։ 1629թ.Դեկարտը ապրել է Հոլանդիայում, 1649թ. տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ ապրել է մինջև կյանքի վերջ։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ հրատարակվում են նրա «Խորհրդածություններ մեթոդի մասին», «Փիլիսոփայական հիմունքներ», «Մետաֆիզիկական խորհրդածություններ» աշխատությունները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը