Վթար Իսակովի պողոտայում
Հասարակություն
Մարտի 31-ին, ժամը 05.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ Իրավիճակների Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 14 ՍՕ 502 համարանիշով և «Օպել Վեկտրա» մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Էդգար Մելքոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը