Ալ Ղաիդայի յոթ ահաբեկիչներ զոհվել են Եմենում անօդաչու ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով
Աշխարհ
Ալ Ղաիդայի յոթ ահաբեկիչներ զոհվել են Եմենում անօդաչու ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով, հաղորդում է Itar-Tass–ը։
Եմենի զինված ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն՝ անօդաչու ինքնաթիռը պատկանում է ամերիկյան ռազմական օդուժին։
Ահաբեկիչների ավտոմեքենան հարձակման է ենթարկվել հարավային Շաբվա նահանգի Ազա քաղաքի գլխավոր մայրուղով ընթանալու ժամանակ։ Մեքենայում գտնվող յոթ ահաբեկիչներն էլ մահացել են։ Դեպքի վայրում գտնվող ութ քաղաքացիական անձինք վիրավորվել են, որոնք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքից մի քանի ժամ անց ահաբեկչական մի քանի խմբեր պայթեցրել են Եմենի հարավում գտնվող ամենամեծ գազատարը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ