Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Ծաղկազարդը
Հասարակություն
Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Այսօր Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մանուկների օրհնություն տեղի կունենա նաև ժամը 10:00-ին:
Մայր Աթոռում Ս. Պատարագից հետո մանուկների համար կանցկացվի կավճանկարի մրցույթ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը