Առաջին ապամոնտաժողները մտան Մաշտոցի պուրակ
Հասարակություն
Քիչ առաջ Մաշտոցի պուրակ ժամանեցին պուրակում տեղակայված կրպակներն ապամոնտաժելու մտադրություն հայտնած 10 քաղաքացիներից չորսը: Նրանց թվում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Վերջիններս պուրակ են եկել բանվորի շորեր հագած:
Այս պահին Մաշտոցի պուրակում մթնոլորտը լարված է: Ոստիկանությունը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացինեի գործողությունները կասեցնելու նպատակով:
Ակտիվիստներն իրենց հերթին տարբեր կարգախոսներ են վանկարկում:
Ապամոնտաժման աշխատանքները դեռ չեն սկսվել, պաշտոնապես աշխատանքների մեկնարկը պետք է տրվի ժամը 13:00-ին: Կրկպակների մոտ տեղադրված են երկաթե պատնեշներ, որոնք տեղադրվել էին մի քանի օր առաջ:
Քիչ առաջ ոստիկանությունը պուրակում հանդես եկավ հայտարարությամբ, որի հետ զուգահեռ այգում հավաքված բնապահապանները սկսեցին երգել. «Զարթնիր լաո, մեռնիմ քըզի» երգը:
Նշենք նաև, որ բնապահպաններին են միացել նաև ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը և Սարդարապատ շարժման ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը