Մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել Թայլանդում
Աշխարհ
Առնվազն հինգ մարդ է զոհվել և հիսուն մարդ ծանր վիրավորվել Թայլանդի հարավում տեղի ունեցած մի քանի հզոր պայթյունների հետևանքով, հաղորդում է BBC–ն։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ երեք պայթյուններն իրականացվել է կեսօրին 10 րոպե պարբերականությամբ, իրարից 100 մետր հեռավորության վրա։ Պայթյուններից մեկն իրականացվել է քաղաքի բիզնես կենտրոններից մեկում։ Պայթուցիկ սարքերից երկուսը տեղադրված է եղել մոտոցիկլետի վրա, իսկ մյուսը՝ ավտոմեքենայի տակ։
Պատտանի նահանգի ոստիկանության հաղորդմամբ, իրականացված մեկ այլ պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան։
Թայլանդի հարավում գտնվող մահմեդական նահանգներում անկարգությունները շարունակվում են 2004–ից սկսված։ Այդ ընթացքում անկարգությունների զոհ է դարձել մոտ 5 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ