Ապամոնտաժող խումբը մտնելու է կրպակների տարածք, այն տեղից, որը պաշտպանված չի լինելու ոստիկանների կողմից
Հասարակություն
Մի քանի րոպե առաջ Մաշտոցի պուրակ ժամանեցի ապամոնտաժողների բրիգադը, որոնց անունները նախօրոք հրապարակվել էր մամուլում: Խումբը փորձեց կարդալ իր ուղերձը հավաքվածներին, ինչն ընդմիջվեց ոստիկանների կողմից, ովքեր ևս մեկ անգամ զգուշացրեցին բնապահպաններին, որ ստիպված կլինեն համապատասխան արձագանք տալ անիրավաչափ գործողությունների դեպքում:
Կողմերը, սակայն, գնացին «բանակցության»: Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և ապամոնտաժող խմբի բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ ապամոնտաժող խումբը մտնելու է կրպակների տարածք, այն տեղից, որը պաշտպանված չի լինելու ոստիկանների կողմից: Ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացրեց, որ պետք է պաշտպանի հանրային կարգը, մասնավոր սեփականության օրավունքը և պատշաճ արձագանք տա ապօրինի ցանկացած գործողության:
Այս պահին դեռ սպասողական իրավիճակ է, ոչ մի գործողություն տեղի չի ունենում: Երկու կողմերի միջև բանակցությունները դեռ շարունակվում են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը