ՀՀ զինված ուժերի հետախուզության վարչությունը 19 տարեկան է
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվեց Զինված ուժերի հետախուզության վարչության ստեղծման 19-րդ տարեդարձը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, հետախույզ զինծառայողների հարազատներ:Հետախույզներին ուղղված շնորհավորական ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Արշակ Կարապետյանն իր ելույթում ասաց, որ յուրաքանչյուր բանակի հզորությունը և մարտունակությունը մեծամասամբ կախված է մարտական հետախուզությունից:Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշեց, որ հայ հետախույզների շնորհիվ վերջին տարիներին բազմիցս հայտնաբերվել և չեզոքացվել են հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն-հետախուզական գործողություններն ու փորձերը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի