Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ–ին «չափից դուրս զգացմունքային արձագանքի» համար
Աշխարհ
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ–ին «չափից դուրս զգացմունքային արձագանքի» համար՝ մյուս ամիս արբանյակ կրող հրթիռի արձակման հետ կապված։
ԿԺԴՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից ընդունված որոշումը Հյուսիսային Կորեային հատկացվող պարենամթերքի օգնությունը դադարեցնելու վերաբերյալ հանգեցրել է փետրվարին երկու երկրների միջև կնքված պայմանագրի խզմանը։
Հյուսիսային Կորեան այդ պայմանագրով պարտավորվել էր դադարեցնել միջուկային և հեռահար հրթիռների փորձարկումները՝ պարենամթերքի տեսքով օգնություն ստանալու դիմաց։ ԿԺԴՀ հայտարարության համաձայն՝ հրթիռն արձակվելու է խաղաղ նպատակներով՝ ապրիլի կեսերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ