Յեմենում «Ալ–Ղաիդա»–ի գրոհայինների հարձակման հետևանքով 15 զինծառայող է սպանվել
Աշխարհ
Յեմենում գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 15 զինծառայող է սպանվել։ Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է «Ալ-Ղաիդա»–ի իսլամիստ–գրոհայինների կողմից։
Յեմենի զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացուցչի խոսքերով՝ զինված ընդհարումը տեղի է ունեցել Յեմենի հարավ–արևմտյան Լախջ նահանգում։ Նշենք նաև, որ փոխհրաձգության հետևանքով սպանվել է 8 գրոհային։
Կառավարության տվյալներով՝ 2011 թվականի մարտ ամսից Յեմենում տիրող քաղաքական անկայունության հետևանքով ավելի քան 2 հազար մարդ է սպանվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ