Մաշտոցի պուրակի ակտիվիստները կրկին գիշերելու են բաց երկնքի տակ
Հասարակություն
Այս պահին Մաշտոցի պուրակում իրավիճակային որևէ փոփոխություն առայժմ չկա: Հենց նոր ելույթով հանդես եկավ դեռ առավոտյան ժամանած ապամոնտաժողների բրիգադի ներկայացուցիչներից մեկը, որը նշեց, որ իրենք ոչ մի դեպքում չեն հանձնվելու, մնալու են պուրակում այնքան ժամանակ, մինչև կրպակները կապամոնտաժվեն: Վերջինս նշեց նաև, որ այս պահին նախապատրաստվում են ևս մի քանի «ապամոնտաժող բրիգադներ»: «Ոստիկանները կհոգնեն, բայց ժողովուրդը չի հոգնի», - նշեց ապամոնտաժողների բրիգադի ներկայացուցիչը: Այնուհետև, նա շնորհակալություն հայտնեց այն անձանց, որոնք ուտելիք են տրամադրում ակտիվիստներին և խոստացավ այդ սնունդը կիսել նաև ոստիկանների հետ:
Պուրակում ներկա ակտիվիստները նշեցին նաև, որ իրենք այսօր գիշերելու են այգում, և ոչ միայն այսօր, այլ այնքան ժամանակ՝ մինչև կապամոնտաժվեն բոլոր կրպակները: Վերջիններս շարունակաբար հանդես են գալիս իրենց պայքարին միանալու կոչերով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը