Եգիպտական լրատվամիջոցները հերքում են Մուբարաքի կլինիկական մահվան մասին տեղեկությունները
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չի գտնվել և չի գտնվում կլինիկական մահվան վիճակում։ Այս մասին հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մուբարաքին մոտ կանգնած աղբյուրները։
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ նախկին նախագահի առողջական վիճակը կայուն է և նա գտնվում է բժիշկների աչալուրջ հսկողության տակ՝ Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող Տորա բանտում։
Ավելի վաղ, ինչպես հաղորդել էր «Ռիա նովոստի»–ն, եգիպտական սոցիալական կայքերը տեղեկություններ էին տարածել, որ Հոսնի Մուբարաքը գտնվում է կլինիկական մահվան վիճակում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ