Ֆիջիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհ
2 մարդ է զոհվել և առնվազն 5-ը համարվում է անհետ կորած Ֆիջիի կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Fiji Times թերթին։
Ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը սկսվել է հինգշաբթի օրը՝ մարտի 29-ին։ Այս պահի դրությամբ շատերը փակված են մնացել իրենց իսկ բնակարաններում։ Առավել վտանգավոր գոտիներից տարհանվել է շուրջ 2400 մարդ։
Ֆիջիի պետհիդրոմետի տեղեկություններով՝ ջրհեղեղի հիմնական պատճառը համարվող անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր։ Ֆիջիի կղզիներում վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, որի հետևանքով 11 մարդ էր զոհվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ