Նիգերիայում շարիաթի հաստատման համար սպանել են 150 մարդ
Աշխարհ
Երեկ Նիգերիայի Դամատուրու քաղաքում մի շարք զինված հարձակումներ են կատարվել ոստիկանական բաժանմունքների և եկեղեցիների վրա, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան 150 և վիրավորվել 100 մարդ: Այս մասին հաղերդում է Ֆրանս Պրես գործակալությունը' հղում անելով «շտապ օգնության» ծառայության ներկայացուցչի վրա։
Հարձակումների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղ իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը պայքարում է Նիգերիայում շարիաթի օրենքների հաստատման և կրթության արևմտյան աշխարհիկ մոդելը արմատախիլ անելու համար։
Այս խմբավորումը հատկապես ակտիվացավ, երբ այս տարվա մայիսին երկրում իշխանության եկավ քրիստոնյա Ջոնաթան Գուդլակը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ