Բժիշկները Չավեսին կես տարվա կյանք են տվել
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի մասին կանխատեսում է արել ԱՄՆ–ում բնակվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինը։ Ըստ նրա՝ Չավեսին 7 ամսից քիչ կյանք է մնացել, հաղորդում է Газета.Ru–ն։
«Դատելով Չավեսի մոտ հիվանդության արագ զարգացումից՝ չեմ կարծում, որ նա 6-7 ամսից ավել կապրի», – ասել է Մարկինը։
Բժշկի կարծիքով՝ լավագույն դեպքում Չավեսը կապրի մինչև 2013–ի ապրիլ ամիսը։ Մարկինը հայտնի է Չավեսի առողջական վիճակի մասին կանխատեսումներ անելով և համարվում է Չավեսին բուժող բժշկական խմբին մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ