ՄՏԿ-ն հետևում է մեր մոլորակի վրա տեղի ունեցող «Երկրի ժամ»–ը ակցիային
Աշխարհ
Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ) առաջին անգամ մասնակցում է աշխարհի շուրջ 150 երկրներում ընթացող «Երկրի ժամ»–ը նախաձեռնությանը. այն իրենից ներկայացնում է բնապահպանական ակցիա, որի ընթացքում աշխարհի բազմաթիվ քաղաքների միլիոնավոր բնակիչներ մեկ ժամով անջատում են լույսերը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալներով՝ այս տարվա ակցիային մասնակցում է 147 երկրի 5411 քաղաք, որը լավագույն արդյունքն է ակցիայի անցկացման պատմության ընթացքում:
Եվրոպական տիեզերական գործակալության հաղորդմամբ՝ «Երկրի ժամ»-ին մասնակցող քաղաքների լուսանկարները կհրապարակվեն հոլանդացի տիեզերագնաց Անդրե Կեյպերսի կողմից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ