Եգիպտոսի նախագահական ընտրություններում «Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածուն հայտնի է
Աշխարհ
Երկարատև քննարկումներից հետո Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ»-ը որոշել են, թե ով է լինելու երկրում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն: Հեյրատ աշ-Շատերը ֆինանսիստ է, Հուսնի Մուբարաքի ռեժիմի օրոք 5 անգամ բանտ է նստել, հաղորդում է NEWSru.com-ը:
Նա 51 տարեկան է: Ավարտել է Ալեքսանդրիայի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը: Երկար տարիներ զբաղվել է բիզնեսով: «Մուսուլման եղբայրներ»-ի անդամ է 1974-ից:
Հատկանշական է, որ քանի որ Եգիպտոսի օրենքների համաձայն, ազատազրկման դատապարտված անձինք իրավունք չունեն զբաղեցնել բարձր պետական պաշտոններ, նրա թեկնածությունը հավանաբար չի գրանցվի, թեև «Մուսուլման եղբայրներ»-ն արդեն հանդես են եկել նրան քաղաքական ներում շնորհելու պահանջով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ