Սիրիայի իշխանությունները չեն պատրաստվում առաջինը դադարեցնել կրակը
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկը: Վերջինս իշխանություններին առաջարկում էր առաջինը դադարեցնել կրակը՝ երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակով, հաղորդում է AP-ը:
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են դադարեցնել կրակը, եթե կառավարական զորքերը դուրս բերվեն ընդդիմության ազդեցության տակ գտնվող շևրջաններից:
Անանի առաջարկած ծրագիրը նախատեսում է Սիրիայում զինված հակամարտության դադարեցմանն ուղղված քայլեր, ներքաղաքական երկխոսության ծավալում, երկրի ծայրամասային շրջաններին հումանիտար օգնության տրամադրում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 21-ին հայտարարություն էր ընդունել, որով ամբողջությամբ համաձայնել էր Անանի ներկայացրած ծրագրին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)