Զեմֆիրան համերգով հանդես կգա նաև Երևանում
Գիտություն և Մշակույթ
Լուրեր.com-ի աղբյուրները հայտնում են, որ իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է նախընտրական այս ժամանակահատվածում Հայաստան հրավիրել հանրահայտ երգչուհի Զեմֆիրային, որը համերգով հանդես կգա Երևանում:
Զեմֆիրան, ի դեպ, երեկ համերգով հանդես է եկել Թբիլիսիի Տրիումֆ ակումբում: Սա երգչուհու երրորդ համերգն է Վրաստանում, այնինչ Հայաստանում Զեմֆիրան մինչ օրս համերգով հանդես չի եկել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ քանի որ Զեմֆիրային Հայաստան հրավիրելը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության տրամաբանության շրջանակներում է, համերգի տոմսերի գները շատ բարձր չեն լինելու:
Երեկ Թբիլիսիում կայացած համերգի տոմսերի գինը տատանվել է 37-125 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Համերգի կազմակերպիչներն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Զեմֆիրայի երևանյան համերգի մասին կհայտարարեն առաջիկայում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում