Ստամբուլում ընթանում է «Սիրիայի բարեկամներ»-ի համաժողովը
Աշխարհ
Ստամբուլում սկսվել է «Սիրիայի բարեկամներ»-ի անդամ երկրների երկրորջ միջազգային համաժողովը: Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Քննարկվող գլխավոր հարցն է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախաձեռնությունը, որն ուղղված է Սիրիայում կառավաարկան ճգնաժամի հաղթահարմանը, հաղորդում է «Վեստի»-ն:
Հատկանշական է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք երկու ամիս առաջ իրացրեցին վետոյի իրենց իրավունքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ, կրկին անգամ չեն մասնակցում «Սիրիայի բարեկամներ»-ի համաժողովին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ