Twitter միկրոբլոգում հնարավոր է մտքի ուժով հաղորդագրություններ զետեղել. գիտնականներ
Աշխարհ
Բրիտանացի գիտնականները հեղափոխական հայտնագործություն են արել. սարքավորումը, որը նրանք շուտով կներկայացնեն, կշրջի տեղեկատվության փոխանցման մասին ժամանակակից պատկերացումները:
Գիտնականները նեյրովիրաբույժների հետ համատեղ մի սարք են հայտնագործել, որը հնարավորություն է տալիս Twitter միկրոբլոգի օգտատերերին կարճ հաղորդագրություններ զետեղել՝ մտքի ուժով:
Օգտատերերի միջև տելեպատիկ շփման հնարավորությունն իրականություն կդառնա հանճարեղ գիտնականի գյուտի շնորհիվ, որը Պարսից ծոցի ռազմական հակամարտության տարիներին աշխատել է ԱՄՆ-ի զինված ուժերի գաղտնի ստորաբաժանումում:
Նրա ստեղծած սարքն ու ծրագիրը հնարավորություն է ընձեռում կոդավորել և ապակոդավորել գաղտնի հաղորդագրությունները:
Ապագայում մտքի ուժով հաղորդագրությունների փոխանցումն ապահովող սարքը կկատարելագործվի, և մարդիկ կկարողանան մինչև 2 մեգաբայթ ծավալով տելեպատիկ էլեկտրոնային նամակներ ուղարկել, հաղորդում է Росбалт-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ