Ստամբուլում կայացել են Գևորգ և Գուրգեն Դաբաղյանների համերգները
Գիտություն և Մշակույթ
Օրերս Ստամբուլում տեղի են ունեցել Գևորգ և Գուրգեն Դաբաղյանների համերգները, որոնցից մեկը նվիրված է եղել «Մարմարա» օրաթերթի 70–ամյակին, և որին ներկա են եղել Ստամբուլի քաղաքապետ Վազգեն Բարինը և հոգևոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանը։
Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչել են աշուղական սիրված երգեր։ Դահլիճը լցված է եղել ջերմությամբ և բուռն ծափողջյուններով։ Համերգին ներկա են եղել նաև օտարազգիներ, ովքեր հիացել են հայկական երգերով ու կատարողների վարպետությամբ։
Այդ օրերին Ստամբուլում անցկացվում էր Կոմիտասին նվիրված երեո, որին իրենց մասնակցությունն են բերել Դաբաղյանները։
Համերգից հետո տեղի հոգևոր խորհրդի առաջնորդի հրավերով Գուրգեն Դաբաղյանը եղել է նաև Ստամբուլի Հայոց Պատրիարքարանում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում