Սիրիայի ազգային խորհուրդը կոչ է անում իրեն ճանաչել իբրև Սիրիայի ժողովրդի միակ օրինակարգ ներկայացուցիչ
Աշխարհ
Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունը, ելույթ ունենալով Ստամբուլում տեղի ունեցող Սիրիայի բարեկամների համաժողովին, միջազգային հանրությանը կոչ է արել ՍԱԽ-ը ճանաչել իբրև սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ, հաղորդում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 28-ին սիրիական ընդդիմությունը ՍԱԽ-ին ճանաչել է երկրի իշխանությունների հետ երկխոսության ընթացքում Սիրիայի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ:
Սիրիայի ազգային խորհուրդը պահանջում է նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Խորհրդի ղեկավարը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ներկայացրած խաղաղության ծրագիրը գնահատել էր իբրև արժանապատիվ, բայց սիրիական ժողովրդի իրական պահանջներին չհամապատասխանող:
Հիշեցնենք, որ Անանի առաջարկած ծրագիրը նախատեսում է Սիրիայում զինված հակամարտության դադարեցմանն ուղղված քայլեր, ներքաղաքական երկխոսության ծավալում, երկրի ծայրամասային շրջաններին հումանիտար օգնության տրամադրում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 21-ին հայտարարություն էր ընդունել, որով ամբողջությամբ համաձայնել էր Անանի ներկայացրած ծրագրին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ