Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
Հասարակություն
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք: Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները: Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ՝ զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը:
Բնության զարթոնքի և պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր համայնքների համար: Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը:
Շնորհավոր Հաբ-Նիսան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը