Իրաքի փոխնախագահը փախել է Քաթար
Աշխարհ
Իրաքի փոխնախագահ Տարիկ Խաշեմին, որը փնտրվում է իրաքյան իշխանությունների կողմից, փախել է Իրաքից։ Պետական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ նա ժամանել է Քաթար։ Մինչ այդ նա մի քանի ամիս թաքնված է եղել Իրաքի հյուսիսում՝ այսպես կոչված Քուրդիստանի նահանգում, այն բանից հետո, երբ անցած տարվա վերջում դատարանը որոշում էր ընդունել ձերբակալել նրան՝ մեղադրելով «մահվան խմբերի» ստեղծման մեջ։
Նա մեղադրվում է նաև իրաքյան կառավարության և ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների վրա հարձակումներ գործելու և մի շարք սպանություններ իրականացնելու մեջ։
Նշենք նաև, որ Խաշեմին երկրի ամենաազդեցիկ սուննի քաղաքական գործիչներից է։ Այն, որ նրան մեղադրանք է առաջադրել Իրաքի շիա վարչապետ Նուրի Մալիկին, անհանգստություն է առաջացրել, որ Իրաքում հնարավոր է վերսկսվեն զինված ընդհարումները այս երկու կրոնական խմբերի անդամների միջև։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ