Ստամբուլում պայթեցրել են թերթի խմբագրությունը
Թուրքիա
Ստամբուլի Հուրիեթ թաղամասի Քաղըթհանե վայրում «Ադըմլար դերգիսի» թերթի խմբագրության վրա ահաբեկչական գործողության հետևանքով մեկ մարդ զոհվել, երեքը վիրավորվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ առավոտյան բացվել է խմբագրության մուտքի դուռը:
Վիրավորները տարվել են մոտակա հիվանդանոցներ: Զոհվածը Թուրքիայի քաղաքացի է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)