Էրդողանը ողջ աշխարհին մեղադրել է սիրիացիներին օգնել չկարողանալու մեջ
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի ընկերների» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը ի վիճակի չէ պաշտպանել սիրիացի ժողովրդին։
Նա պահանջել է անմիջապես կատարել, ինչպես որ ինքն է արտահայտվել, «սիրիացիների օրինական պահանջները»։
Նշենք, որ ավելի վաղ ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի առաջնորդ Բուրհան Գալուինը միջազգային հանրությանը կոչ է արել իրենց ճանաչել իբրև սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ։ Սակայն, որոշ ԶԼՄ–ների հաղորդմամբ, կասկածներ կան, որ նույնիսկ խորհրդի ներսում չկա միասնություն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)