Հարավային Սուդանը մեղադրում է Խարտումին՝ հարձակումներ գործելու մեջ
Աշխարհ
Հարավային Սուդանի իշխանությունները մեղադրել են հարևան Սուդանին երկու երկրների միջև վիճելի սահմանների երկայնքով կրակահերթեր արձակելու մեջ։
Հարավային Սուդանի բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ Մանգա և Պանակուաչ քաղաքներում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս–Աբեբայում՝ անվտանգության հարցերը քննարկելու համար, սակայն բանակցությունները տեղի չեն ունեցել՝ փոխհրաձգության պատճառով։
Նշենք, որ երկու երկրների միջև հիմնական պայքարն ընթանում է նավթային պաշարներով հարուստ շրջանի համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ