Նիգերիայում զինվորականները հատուկ գործողություն են իրականացրել «Բոկո Հարամ» խմբավորման դեմ
Աշխարհ
Նիգերիայի իշխանությունների տեղեկություններով՝ առնվազն 10 մարդ է սպանվել Կոգի նահանգում պայթուցիկի արտադրման ենթադրյալ գործարանի շրջափակման ընթացքում։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հաղորդած տվյալներով՝ սպանվածներից 9-ը եղել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամներ։ Սպանվածներից մեկը եղել է հատուկ գործողության մասնակից զինվորական։
Նշենք, որ «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների հիմնական նպատակն է հասնել Նիգերիայի կառավարության հրաժարականին և շարիաթական պետության ստեղծմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ