Այսօր աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է
Հասարակություն
Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805-ի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում: Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը 1782-1816, աղքատ կոշկակար է եղել, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը 1775-1883, լվացարարուհի էր աղքատ ընտանիքից: Վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը: Դանիայում հավատում են լեգենդին, որ Անդերսենը թագավորական ծագում ունի, քանի որ Անդերսենը վաղ կենսագրության մեջ գրել է, որ մանուկ հասակում միայն արքայազն Ֆրիթսի հետ է խաղացել, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի, և նա փողոցի տղաներից ընկերներ չուներ՝ միայն արքայազնը: Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ: 1816թ.-ին Անդերսենի հայրն է մահանում, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում' որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական: Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում: Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել' խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելու խաղը' տիկնիկային թատրոնը: Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ: Նա հաճախում է հրեական դպրոց:
14 տարեկան հասակում նա գնում է Կոպենհագեն, որ հայտնի դառնա: Նա մի քանի փորձեր է անում ընդունվելու թատրոն, և վերջապես նրան ընդունում են Թագավորական թատրոն' իր գեղեցիկ ձայնի համար, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր: Հետագայում նրան ազատում են աշխատանքից: Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես' հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին' համոզելով տալ գումար գրքի հրատարակության համար: Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում: Նա 3 անգամ տանում է գիրքը թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, բայց նրան մերժում են' փորձի բացակայության պատճառով: Բայց առաջարկում են սովորել: 1827թ.-ին նա ավարտում է ուսումը: Սակայն մինչև կյանքի վերջ Անդերսենը այդպես էլ չհաղթահարեց քերականությունը և բազմաթիվ սխալներ էր անում գրավոր խոսքում:
1829 թ. տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամահերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց: Մինչև 1833 թը շատ քիչ էր գրված, երբ Անդերսենը դրամաշնորհ ստացավ թագավորից, որով նա առաջին արտասահմանյան ուղևորությունը: Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմարիվ գրական ստեղծագործություններ' այդ թվում 1835 թ. — նրան համբավ բերած «Հեքիաթները»: 1840ականներին Անդերսենը փորձեց վերադառնալ ասպարեզ, սակայն առանձնապես հաջողություն չունեցավ: Միևնույն ժամանակ նա իր տաղանդը հասատատեց հրատարակելով «Նկարներով գիրք առանց նկարների» հավաքածուն. Նրա «Հեքիաթների» փառքը աճում էր; «Հեքիաթների հաջորդ թողարկումը սկսվեց 1838 թ., իսկ 3-րդը — 1845թ.. Այդ պահին արդեն նա ողջ Եվրոպայում հայտնի, հռչակավոր գրող էր: 1847թ հունիսին նա առաջին անգամ ժամանեց Անգլիա հաղթական ընդունելության արժանացավ: 1840 թ. և հետագա տարիներին Անդերսենը շարունակում էր վեպեր և պիեսներ հրատարակել, ապարդյուն փորձելով հռչակվել որպես դրամատուրգ և վիպասան: Միևնույն ժամանակ նա ատում էր իրեն փառք բերած հեքիաթները: Չնայած դրան նա շարունակում էր գրել նորանոր հեքիաթներ: Իր վերջին հեքիաթը Անդերսենը գրել է 1872 թ. Սուրբ ծնունդին:
1872 թ. Անդերսենը ընկավ մահճակալից, խիստ վնասվեց և այլևս չապաքինվեց: Նա ապրեց ևս երեք տարի: Անդերսենը վախճանվեց 1875թ. օգոստոսի 4-ին: Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասսիսթենս («Assistens») գերեզմանատանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը