Ավիավթարի զոհերի թվում հայեր չկան
Հասարակություն
Տյումենում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում հայեր չկան, այս մասին Լուրեր.com-ին հաղորդեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախնական տվյալներով հայեր չկան, նախնական ցուցակները հրապարակվել են՝ հայկական ազգանուն չկա»-Ասաց Բալայանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Մոսկվայի ժամանակով 05:50 վթարի է ենթարկվել UTair ավիաընկերությանը պատկանող АТR-72 ինքնաթիռը՝ Տյումենի «Ռոշինո» օդանավակայանից թռիչք իրականացնելուց քիչ անց։ Օդանավը վթարի է ենթարկվել Տյումենից 45 կմ հեռավորության վրա գտնվող Գորկի գյուղական շրջանում։ Տյումենի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է 29 մարդ, 14–ը՝ վիրավորվել:
Ինքնաթիռում եղել են 43 ուղևորներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ