Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
Արտաքին Քաղաքական
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրությունում:
Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին Հանդիպումից հետո երկու արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասւլիսով։
Սերգեյ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի