Ավտովթար Նորագավիթ-Մասիս ավտոճանապարհին. տուժածի վիճակը ծանր է
Հասարակություն
Ապրիլի 1-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Մասիս ավտոճանապարհին' «Կոնտինենտալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
ԱԻՆ-ից հաղորդում են, որ պարզվել է, որ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381պ/հ ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 07 ՍՕ 540 պ/հ բեռնատարին, որի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ' 1977 թ. ծնված Ֆելիքս Սատուրովն արգելափակվել է մեքենայի մեջ:
Փրկարարները, հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ, տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից, որին «1-03» ծառայություն աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը