ԻՊ-ի թվաքանակը մեծացել է ԱՄՆ գործողության մեկնարկից հետո. Ասադ
Մերձավոր Արևելք
Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» ենթադրյալ դիրքերի ռմբակոծությունից հետո, իսլամիստների թվաքանակը մեծացել է: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է FoxNews-ը:
«Ըստ որոշ գնահատումների՝ Սիրիայի տարածքում ամեն ամիս գրոհայինների շարքերն են համալրում հազարավոր նորակոչիկներ»,- ասել է Ասադը:
ԱՄՆ-ի գլխավորությամբ դաշնակիցների կոալիցիայի ավիահարվածների ազդեցությունը նա անվանել է «տեղական նշանակության օգուտ»:
Նախագահը նշել է, որ նմանատիպ իրավիճակ է տիրում Իրաքում և Լիբիայում: Այդ երկրներում իսլամիստները վերահսկում են զգալի տարածքներ:
Ասադը հրաժարվել է ինքնակամ հրաժարական տալուց, ինչը նրան առաջարկել է ԱՄՆ-ն. «Դա իրենց գործը չէ: Կան Սիրիայի քաղաքացիներ, ովքեր կկարողանան լուծել այս խնդիրը: Ես պաշտոնաթող կլինեմ այն ժամանակ, երբ չեմ ունենա հասարակական աջակցություն»,- ասել է Ասադը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան