Ընդդիմությունը համագործակցում է կոալիցիայի հետ. «Ժառանգության» փոխնախագահ
Հասարակություն
«Ցավոք, ՀԱԿ-ը մերժեց «Ժառանգության» առաջարկը, ինչը զարմանալի էր: Բանակցողները շատ մեղմ ասած ոչ ճիշտ ինֆո ներկայացրին: Մեկն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց նախապայմանների հանեց թեկնածությունը, երկորրդ՝ ասացին՝ պատրաստ են համագործակցել ու ոչինչ չառաջարկեցին: Նրանք բանակցությունները տանում են ոչ թե ընդդիմության, այլ կոալիցիայի ներկայացուցիչների հետ»:
Այսպես մեկնաբանեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ-ի՝ իրենց առաջարկը մերժելու հարցին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» մարտի 13-ին հանդես եկան նախաձեռնությամբ՝ ՀԱԿ-ին առաջարկելով մի քանի ընտրատեղամասերում սատարել մեկ միասնական թեկնածուի:
«ՀԱԿ-ը պատասխանել է, որ ճիշտ կլինի մինչև առաջադրումներն այդ հարցը լուծել, իսկ դրան մնացել էր չորս օր ժամանակ»: «Ժառանգությունը» զուգահեռաբար բանակցել է նաև ՀՅԴ-ի հետ, որոնք առաջարկել են հարցը քննարկել գրանցումներից հետո:
Հակոբյանը նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունների սկզբից ասել է, որ Հովհաննիսյանը թեկնածությունը հանելու է՝ անկախ պայմանավորվածությունից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը