Այսօր մուսուլմանները տոնում են իրենց Կուրբան-Բայրամը
Աշխարհ
Այսօր ամբողջ աշխարհի մուսուլմանները տոնում են Զոհաբերության տոնը` Եյդ ալ-Ադհան կամ Կուրբան-Բայրամը:
Զոհաբերության տոնը իսլամական ավանդույթի տոներից է, որը նշվում է իսլամական լուսնային օրացույցի 12-րդ ամսվա 10-րդ օրը Հաջի` ուխտագնացության ավարտին` ի հիշատակություն Աբրահամ մարգարեի զոհաբերության:
Համաձայն Ղուրանի` Գաբրիել հրեշտակապետը քնի մեջ երևում է Աբրահամ մարգարեին և պատվիրում է իր միակ որդուն` Իսմայիլին զոհ մատուցել Ալլահին: Աբրահամը ճանապարհ է ընկնում Մինա, որտեղ այժմ կանգնած է Մեքան և պատրաստվում է զոհաբերության: Սակայն դուրս է գալիս, որ սա Ալլահի կողմից փորձություն էր` ստուգելու համար Աբրահամի հավատարմությունը և հավատը : Գաբրիել հրեշտակապետը` որպես մատաղ նրան է նվիրաբերում մի գառ և ազատում պատվիրանից: Մուսուլմանական այս տոնը մատնանշում է Ալլահի ողորմածությունը և բարեգթությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ