Չառլի Չապլինի ֆետրե գլխարկը 58 հազար դոլարով վաճառվել է աճուրդի ժամանակ
ԱՄՆ
Բեվերլի Հիլզում Ջուլիեն–աուկցիոն (Julien's Auctions) աճուրդի տանը կազմակերպված «Հոլիվուդյան լոգենդներ» երկօրյա աճուրդ–վաճառքն ավարտվել է։ Աճուրդ–վաճառքի երկրորդ օրվա հիմնական իրերը պատկանել են Չառլի Չապլինին։ Աճուրդի է հանվել նրա հայտնի ֆետրե գլխարկը, ինչպես նաև հայտնի եղեգյա ձեռնափայտը, հաղորդում է Lenta.ru–ն։
Չապլինի ֆետրե գլխարկը վաճառվել է 58 հազար դոլարով, իսկ եղեգյա ձեռնափայտը անհայտ գնորդը 42 հազար դոլարով է գնել։ Աճուրդի երկրորդ օրը Չապլինի բացի վերոնշյալ իրերից աճուրդի է հանվել նրան պատկանող այլ իրեր և առարկաներ, օրինակ՝ ձիավարության բաճկոնը, որով Կլարկ Գեյբլը նկարահանվել է «Քամուց քշվածները» ֆիլմում։ Այն վաճառվել է 58 հազար 600 դոլարով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)