Բին Լադենի ընտանիքին Պակիստանից արտաքսելու որոշում է կայացվել
Աշխարհ
Դատարանը «Ալ Կաիդա»-ի նախկին առաջնորդ Բին Լադենի ընտանիքին Պակիստանից արտաքսելու վճիռ է կայացրել, հաղորդում է France-Presse–ը։
Ահաբեկչի երեք կանայք և երկու դուստրերը մեղավոր են ճանաչվել Պակիստանի տարածք անօրինական մուտք գործելու և առանց կացության իրավունքի բնակություն հաստատելու համար։ Համաձայն դատարանի որոշման՝ Բին Լադենի ընտանիքը 45 օր տնային կալանքի տակ կպահվի Իսլամաբադում գտնվող նրա բնակարանում, ինչից հետո նախկին ահաբեկիչի հարազատները կարտաքսվեն երկրից։
«Ալ Կաիդա»-ի նախկին առաջնորդի ամենաերիտասարդ կնոջ՝ 30-ամյա Ամալի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ 10 հազար ռուփի (110 դոլար) տուգանք կմուծի։ Սակայն Պակիստանի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե որ երկրներ են արտաքսվելու Բին Լադենի կանայք։ Նրանցից երկուսը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, իսկ 30-ամյա Ամալը՝ Եմենի քաղաքացի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ